Armenian Soccer
Armenian Soccer

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ «ԱԼԱՇԿԵՐՏԻՑ»

Միջազգային խաղադադարի ընթացքում նոյեմբերի 14-ին ստուգողական հանդիպում անցկացրեց նաև   Հհ ազագային հավաքկանի նախկին խաղցող Ռոբերտ Արզումյանի ղեկավրությամբ  հանդես եկող  Երևանի «Ուրարտու-2»-ը։ Մրցակիցը VBET Հայաստանի պրեմիեր լիգան ներկայացնող  ՀՀ  ազգային հավաքականի  նախկին  խաղացող Եղիշե Մելիքյանի գլխավորությունից  «Ալաշկերտն» էր։ Հասկանալի էր, որ հիմնականում երիտասարդ ու պատանի ֆուտբոլիստներով համալրված «Ուրարտու-2»-ի համար սա շատ լավ հնարավորություն էր փորձ կուտակելու, սեփական ուժերը նման մրցակցի հետ խաղում փորձելու համար։
Ինչպեսև սպասվում էր խաղն անցավ մրցակցի առավելությամբ, չնայած պետք է արժանին մատուցել «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստներին, որոնք փորձում էին արժանիորեն դիմադրել մրցակցի գրոհներին։ Հատկապես տպավորում էր երիտասարդ դարպասապահ Անդրանիկ Մարտիրոսյանը, որը մի քանի անգամ փրկեց իր թիմին վերահաս գոլերից։
Այդուհանդերձ «Ալաշկերտի» ֆուտբոլիստները հաշվի մեջ առաջ անցան, եզրային փոխանցումից հետո գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Գլիշիչը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստները խփեցին երկրորդ գոլը, հեռահար հարվածով աչքի ընկավ Բրայան Գարսիան։ Հանդիպման վերջնամասում էլ աչքի ընկավ Տիագո Գալվաոն:
«ԱԼԱՇԿԵՐՏ» — «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 3-0
1:0 Ալեքսանդր Գլիշիչ (35’), 2:0 Բրայան Գարսիա (53’), 3:0 Տիագո Գալվաո (88’):

©2020 Armenian Soccer