«Ինտերը» պայմանագիր է ստորագրել «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիրը կնքել են երկու տարով` մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Ըստ համաձայնագրի Մխիթարյանի տարեկան աշխատավարձը կազմելու է 3.5 մլն եվրո։
33-ամյա ֆուտբոլիստը «ներաձուրիների» կազմը համալրել է ազատ գործակալի կարգավիճակով։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում հանդես էր գալիս 2019 թվականի սեպտեմբերից։
«Գայլերի» կազմում կիսապաշտպանն անցկացրել է 117 հանդիպում, դարձել 29 գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ։
©2022 Armenian Soccer