Armenian Soccer
Armenian Soccer

Երևանում կանցկացվեն ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հանդիպումներ

Ֆուտզալ ՉԼ

 

Երևանում տեղի կունենան ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի խմբերից մեկի հանդիպումները:

ՀՀ կառավարության և ՀՖՖ-ի ջանքերով առաջին անգամ Հայաստանում կանցկացվեն նման կարգի մարզական մրցումներ:

 

Ինչպես տեղեկացնում են «Երևան» ակումբից, որը պատրաստվում է մասնակցել մրցաշարին, խաղերը տեղի կունենան մարզահամերգային համալիրում:

Նախնական փուլը տեղի կունենա օգոստոսի 23-28-ը։

 

«Սա մեծ ձեռքբերում է, առաջին հերթին մեր թիմի համար, քանի որ Մարզահամերգային համալիրը հյուրընկալում է ավելի քան 5200 հանդիսատես, իսկ երկրպագուների աջակցությունը մեզ ավելի շատ ուժ կտա ավելի բարձր մակարդակով ելույթ ունենալու համար»,-ասվում է ակումբի հաղորդագրության մեջ:

 

Վիճակահանությունը տեղի կունենա հուլիսի 7-ին` Շվեյցարիայի Նիոն քաղաքում: Հայկական ակումբն առաջին զամբյուղում է։

 

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ նախնական փուլին կմասնակցի 32 ակումբ ՝ ամենացածր վարկանիշով, որոնք կբաժանվեն 8 ենթախմբերի։ Նրանց հաղթողները կանցնեն մրցաշարի հիմնական փուլ, որը տեղի կունենա հոկտեմբերի 25-30-ը:

 

©2022 Armenian Soccer