«Արագած» ՖԱ-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Արա Նիգոյանը:Այս մասին հայտնում են Աշտարակի ակումբի լրատվական ծառայությունից:
Փորձառու մասնագետը հագեցած ֆուտբոլային կարիերայից հետո անցնում է բեղուն մարզչական ուղի:
Նիգոյանը աշխատել է ոչ վաղ անցյալի անվանի թիմերում՝ «Իմպուլսում», «Միկայում»: Այնուհետև Արա Նիգոյանը աշխատել է «Բանանցի» (ներկայիս «Ուրարտու») մարզչական շտաբում, եղել է 2-րդ թիմի գլխավոր մարզիչը: 2018 թվականին նա եղել է Աբրահամ Խաշմանյանի օգնականը «Արարատում», ապա հաջորդ տարի «Ալաշկերտում»: Նիգոյանը ընդգրկված է եղել Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խաշմանյանի մարզչական շտաբում:
«Արագած» ՖԱ-ի և Արա Նիգոյանի միջև համաձայնագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ:
©2020 Armenian Soccer