Armenian Soccer
Armenian Soccer

Գողացել են «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ տեղադրված «Արարատ-73»-ի ղեկավարների 4 արձանները

Մայիսի 20-ի առավոտյան հայտնի է դարձել, որ անհայտ չարագործները գողացել են  «Արարատ 73» ֆուտբոլային թիմի անդամների արձանախմբի արձաններից 4-ը: Նարնց  թվում են թիմի ղեկավարներից՝մարզիչ  Հարություն Քեհեյանի, գլխավոր մարզիչ՝  Նիկիտա Սիմոնյանի,  մարզիչ՝ Օնիկ Աբրահամյանի եև թիմի պետ՝ Ռոբերտ Ծաղիկյանի արձանները: Դեպքի մասին սոցցանցերում բարձրաձայնել էր օգտատեր Գրիգոր Թադեւոսյանը, որը, ինչպես  ֆեյսբուքում  է նշել, «Փյունիկ» ՖԱ-ի  աշխատակից է: Նշված դեպքով ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում, հանգամանքները, այդ թվում՝ այն, թե երբ է դա տեղի ունեցել, պարզվում են:
Արձանախումբը տեղադրված է «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում: Մարզադաշտը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին: Վերջինս նշում է, որ տարածքն անվճար հանձնել է արձանները տեղադրելու համար: Ամեն դեպքում, նա գողությունից տեղյակ էր: Նշեց, որ իրեն   մայիսի 20-ի առավոտյան, իր աշխատակիցներն են տեղեկացրել: Տարել են արձանախմբի հետևի հատվածի 4 արձանները: Աղաբաբյանը նաև նշեց, որ, իր կարծիքով, գողությունը տեղի է ունեցել գիշերը:
Հիշեցնենք, որ արձանախումբը բացվել է 2016թ.-ին,   ու նվիրաված է  «Արարատ 73»-ի փահառեղ հաղթանակներին;  Ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործների խումբը ղեկավարել է Արմեն Սամվելյանը: Այն ստեղծվել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ:

©2020 Armenian Soccer