Երևանի «Փյունիկ» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկու հետ։
Մասնագետը կկենտրոնանա Հայաստանի ազգային հավաքականում իր աշխատանքի վրա։
«Փյունիկ» ՖԱ-ն կշարունակի համագործակցությունը Ռոման Բերեզովսկու հետ, ուղղված դարպասապահների դպրոցի զարգացմանը «Փյունիկ» ակադեմիայում՝ հաշվի առնելով մասնագետի փորձը, տաղանդը և արժանիքները։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Ռոման Բերեզովսկուն թիմի գլխավոր մարզչի պաշտոնում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։
©2020 Armenian Soccer