Armenian Soccer
Armenian Soccer

«ԱՐԱՐԱՏ –ԱՐՄԵՆԻԱՆ» 2-ՐԴ ԱՆԳԱՄ ԱՆԸՆԴՄԵՋ ՀՌՉԱԿՎԵՑ ՀՀ ՉԵՄՊԻՈՆ,«ՆՈԱՆ»ԵՎ «ԱԼԱՇԿԵՐՏԸ»՝ ԱՐԾԱԹԵ ՈՒ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐ

Այսօր ավարտվեց ՀՀ  բարձրագույն խմբի առաջնություն,  ու հայտնի դարձան բոլոր մրցանակակիրները: Տուրն առանձնահատուկ էր նրանով, որ այսօր տեղի ունեցած  2խաղերի 4մասնակիցներն արդեն ապահովել էին եվրագավաթների խաղարկությանը մասնակցելու իրավունքը:Վարդան Մինասյանի գլխավորած «Արարատ –Արմենիան» այսօրվա խաղը    վստահ անցկացեցր ու 2:0 հաշվով պարտության  մատնելով  նորընծա  ՀՀ գավաթակիր Նոային,  2 -րդ  մրցաշրջանն  անընդմեջ հռչակվեց  ՀՀ չեմպիոն ու  իրավուքն նվաճեց Հայաստանըւ ներկայացնելու  Չեմպիոնների լիգայում: Չնայած կրած պարտության   մրցաշրջանի հայտնություն դարձած «Նոան»   իր կատիվում գրանցած 48 միավորվ  իրպատմության մեջ առաջին անգամ դարձավ ՀՀ փոխչեմպիոն: Նախորդ տուրում   Նոայից   0:4 հաշվով  կրած պարտությունից ու 2 առանցքային խաղացողների՝ պաշտպաններ `Հրայր Մկոյանի    և Ժիրայր Մարգարյանի որակազրկումից  ցնցված ու դեռ ուշքի չեկած այսօր էլ սեփական հարկի տակ 2:4 հաշվով տանուլ  տվեցին բրոնզե մեդալի համար պայքարում  իր գլխավոր մրցակից`Երևանի «Ալաշկերտին»,որը ելույթ  ունեցավ նորանշանակ  գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ղեկավրությամբ: Հիշեցնենք, որ մինչ այս էլ Մելիքյանի գլխավորած թիմը նախորդ տուրում   խոշոր`5:1 հաշվով  հաղթել էր մրցանակային տեղի հավակնորդ`  Վանաձորի «Լոռիին»: Այնպես, Եղիշե   Մելիքյանի մարզչական   նորամուտը    Հայաստանում առավել, քան հաջողված է:  Մրցանակային տեղ գրավելու հույսը կորցած «Ալաշկերտը» Մելիքյանի  ղեկավարությամբ  բրոնզե մեդալ  նվաճեց: Ասենք, որ «Շիրակն»  էլ, որ չեմպիոնության էր ձգտում վերջին 2 տուրերում  ձախոխվեց   ,ու իվերջո 4 –րդհորիզոնկանը զբաղեցրեց:Սակայն Վարդան  Բիչախչյանի սաներն էլ ձեռնունայն չմնացին: Նրանք ևս արժանացավ եվրոլիգայի ուղեգրի: Բացի այս «Շիրակի» 25-ամյա   իվուարցի հարձակվող Մորի Կոնեն  խփած 23 գոլով  դարձավ առաջնության լավագույն ռմբարկու  ու կարժանա «Ոսկե խաղակոշիկի« և դրամական  պարգևավճարի: Նա նաև 1 գոլով գերազանցել է  Հայաստանում հանդես եկող լեգիոներների   մեկ մրցաշրջանում խփած գոլերի   ռեկորդ , որը  12 տարի առաջ սահմանել էր Մարկոս Պիզելլին(22 գոլ):  

©2020 Armenian Soccer