Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվեց «Բարսելոնային»:
Հանդիպումն ընթացավ բավականին լարված և ավարտվեց ոչ-ոքի ` 3:3 հաշվով։
Նախ առաջին խաղակեսում տանտերերին հաշվի մեջ առաջ մղեց Ուսման Դեմբելեն։
Ապա խաղի երկրորդ կեսում «ներաձուրիները» շատ արագ ոչ միայն հավասարեցրին, այլև առաջ անցան հաշվի մեջ. 50-րդ ու 63-րդ րոպեներին գոլի հեղինակներ դարձան համապատասխանաբար Նիկոլո Բարելան ու Լաուտարո Մարտինեսը։
Կապտանռնագույններից այս գոլերին պատասխանեց Ռոբերտ Լևանդովսկին և կրկին հաշիվը հավասարվեց։
Խաղավերջում հյուրերը Ռոբին Գոսենսի ջանքերով կրկին առաջ անցան հաշվի մեջ և թվում էր , թե «Ինտերն» արդեն հաղթել է այս խաղում։
Սակայն խաղի հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին Լևանդովսկին գլխի հարվածով 3-րդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասն ու օգնեց իր թիմին խուսափել պարտությունից։
Նշենք, որ «Ինտերի» կազմում խաղին մեկնարկային րոպեներից մինչև եզրափակիչ սուլիչը մասնակցել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Խմբի մյուս խաղում «Բավարիան» 4:2 հաշվով հաղթել է «Վիկտորիա Պլզենին»:
©2022 Armenian Soccer