ՀՀ եռակի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել չեռնագորցի ձախ պաշտպան Դեյան Բոլյեվիչի հետ:Այս մասին տեղեկացնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
Ներկայումս 300 հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող 30-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել սերբական «Սմեդերովո», «Նովի Պազար», «Վոզդովաց» և «Չուկարիչկի», Սլովակիայի «Տատրան», ուզբեկական «Նասաֆ», ռուսական «Լուչ-Էներգիա», Չեռնոգորիայի «Պոդգորիցա» և Մալթայի «Հիբերնիանս» ակումբներում` դառնալով Չեռնագորիայի և Մալթայի չեմպիոն, Սերբիայի գավաթակիր: |
Փորձառու պաշտպանի նախորդ թիմը ղազախական «Տարազն» էր, որի կազմում Բոլյեվիչը 18 հանդիպման է մասնակցել Ղազախստանի ավարտված առաջնությունում` դառնալով մեկական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ:
Բոլյեվիչի տեղափոխությունը կայացել է
Papikyan International Agency-ի հետ համագործակցության արդյունքում:
©2021 Armenian Soccer