Armenian Soccer
Armenian Soccer

Չալշըրի թիմը վերջին րոպեին բաց թողեց հաղթանակը

Դանիայի Սուպերլիգայի 13-րդ տուրում Անդրե Չալշըրի «Սիլկեբորգը» հյուրընկալել էր «Օդենսեին»։ Չնայած «Սիլկեբորգը» առաջինը հասավ առավելության, սակայն խաղի հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին հյուրերը հավասարեցրին հաշիվը՝ 1:1

Մեր ազգային հավաքականի ֆուտբոլիստ Անդրե Չալշըրը ողջ հանդիպումն անցկացրել է խաղադաշտում։

Հավելենք, որ «Սիլկեբորգը» Դանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է՝ վաստակած 19 միավորով ու ետ է մնում առաջատար «Միթյուլանդից» 12 միավորով։

 

 

©2021 Armenian Soccer