Armenian Soccer
Armenian Soccer

«Ռոման» ոչ-ոքի խաղաց «Նապոլիի» հետ

Իտալական Ա-Սերիայի 9-րդ տուրում Հենրիխ Մխիթարյանի «Ռոման» ընդունել էր «Նապոլիին»: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 0։0:

Չնայած հանդիպման խաղաղ ելքին՝ խաղի 82-րդ րոպեին հռոմեացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հեռացվեց տեխնիկական գոտուց՝ 2րդ զգուշացման համար։

Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 66-րդ րոպեին։

 

©2021 Armenian Soccer