ԱՄՆ-ի «Լոս Անջելես» ֆուտբոլային ակումբի հայազգի 22-ամյա հարձակվող Դիեգո Մարտին Ռոսի Մարաշլյանին շնորհվել է ԱՄՆ-ի բարձրագույն լիգայի` MLS (Major League Soccer)-ի մրցաշրջանի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» (Golden Boot) մրցանակը:Այս մասին իրազեկել է MLS-ի լրատվական ծառայությունը:
Ուրուգվայի Մ17,Մ20,Մ23 և ազգային հավաքականներում հանդես եկած այս ուրուգվահայ ֆուտբոլիստն,ով ներկայումս «Լոս Անջելեսի» առանցքային խաղացողների մեկն է, այս թիմի կազմում մասնակցել է ընթացիկ մրցաշրջանի 19 խաղի և դարձել է 14 գոլի հեղինակ: Մարաշլյանը MLS-ի պատմության ամենաերիտասարդ խաղացողն է, ով արժանանում է լավագույն ռմբարկուի մրցանակին: Ուրուգվայական հայտնի «Պենյարոլ » ակումբի սանը, վերջին 3 մրցաշրջաններում ելույթ է ունենում ամերիկյան «Լոս Անջելես» ակումբի կազմերում ու աչքի է ընկնում արդյունավետ խաղով:
Ի դեպ, 2019թ-ին էլ «Ոսկե խաղակոշիկը» բաժին էր հասել Մարաշլյանի թիմակից 31-ամյա մեքսիկացի հարձակվող Կառլոս Վելային,ով ռեկորդային`34 գոլ էր հեղինակել:
Նկատնենք, որ MLS-ի կարոնավոր առաջնության արդյունքներով «Լոս Անջելեսը» նվաճել է 1/8 եզրափակիչի ուղեգիր, որտեղ նոյեմբերի 25-ին արտագնա խաղում կմրցի «Սիեթլի» հետ:
Հավելենք, որ Դիեգո Մարտին Ռոսի Մարաշլյանը կրկին հրավիրվել է Ուրուգվայի ազգային հավաքական, ու պատրաստվելու է նոյեմբերի 14-ին և 18-ին Բրազիլիայի ու Կոլումբիայի հավաքականների հետ աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին մասնակցելու համար:
©2020 Armenian Soccer