Armenian Soccer
Armenian Soccer

Սարգիս Ադամյանը Գերմանիայի բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում իր 1-ին գոլը խփեց

Գերմանիայի բունդեսլիգայի առաջանության 7 –րդ տուրում  դրամատիկ ու լարված պայքարում ընթացած  «Վոլֆսբուրգ» —   «Հոֆենհայմ» սկզբույնքէային հանդիպումը: 5 –րդ և 26 –րդ րոպեների  խփած  գոլերի շնորհիվ տանտերերը    հաշվի մեջ առջևում էին:  84-րդ րոպեին Վոլֆսբուրգը   ռեալ հնարավորություն ստացավ հաշիվը եռապատկելու համար: Սակայն  2 -րդ գոլի հեղինակ  դարձած  նիդեռլանդցի  28-ամյա հարձակվող  Վութ  Վեգորստը     չկարողացավ  անվրեպ     իրացնել   11 մետրանոց  տուգանային  հարվածը: 2 –րդ խաղակեսում, 59 –րդ  րոպեին   փոխարինման  մտավ    «Հոֆենհայմի»  հարվածային ուժերից մեկը` 28-ամյա  կիսապաշտպան  Սարգիս Ադամյանը : Նա   կարողացավ  բեկում  մտցնել խաղի մեջ:  ՀՀ  ազգային հավաքականի խաղացողը   87-րդ րոպեին կրճատեց  հաշվի մեջ եղած տարբերությունը:Սա ընթացիկ առաջնությունում «Հոֆենհայմի»  կազմում  վնասվածքից  շարք վերադարձած  Ադամյանի   հեղինակած 1-ին  գոլն էր:  
Ի դեպ, «Հոֆենհայմը»   խաղի վերջին րոպեին  հնարավորություն  ստացավ  խուսափելու  պարտությունից:Սակայն նյարդային պայքարում ընթացած խաղում 90+4-րդ րոպեին Իսրայելի ազգային հավաքականի  28 –ամյա հարձակվող  Մանես Դաբուրը    չկարողացավ  դիպուկ իրացնել 11 մետրանոցը ու Ադամյանի թիմը պարտվեց 1:2  հաշվով:  Այս պարտությունից   հետո  «Հոֆենհայմը» վաստակած    7 միարորով   «Հերտայի»  հետ բաժանում է 12-13-րդտեղերը:
Հերթական`8-րդ տուրում նոյեմբերի 21-ին   Ադամյանի թիմը սեփական  կհյհուրընկալի  «Շտուգարդին, որը  իրակտիվու մգրանցած 10 միավորվ զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:

©2020 Armenian Soccer