Գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանի գլխավորությամբ Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում ՀՀ 1 –ին խմբի մասնակից Երևանի «Ուրարտու-2»-ը փետրվարի 10-ին ստուգողական առաջին հանդիպումն մրցեցին իսպանական Լա լիգայի ակադեմիայի թիմի՝ «Լա լիգա HPC» հետ:
Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում։ Չնայած որ վերջնամասում «Լա լիգա HPC»-ի ֆուտբոլիստները բացեցին հաշիվը՝ երկրորդ կեսի մեկնարկում «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները կարողացան վերականգնել հաշվի տարբերությունը, աչքի ընկավ Գևորգ Գրիգորյանը։
66-րդ րոպեին մրցակցի ֆուտբոլիստներն այդուհանդերձ հաշվի մեջ առաջ անցան, իսկ 84-րդ րոպեին էլ խփեցին 3-րդ գոլը։ «Լա լիգա HPC» — «Ուրարտու-2» 3:1։
©2021 Armenian Soccer