Հունվարի 10-ին ամանորյա արձակուրդից վերադարձավ և ամբողջական կազմով տարվա առաջին մարզումն անցկացրեց Ռոբերտ Արզումանյան իղելավարությամբ ելույթ ունեցող ՀՀ 1-ին խմբի ընթացիկ առաջնության մասնակից Երևանի «Ուրարտու-2»-ը։ Ինչպես հայտնի է, թիմից մի շարք ֆուտբոլիստներ մարզվում են գլխավոր թիմի հետ, փոխարենը «Ուրարտու-2»-ին միացել են ֆուտբոլիստներ ակադեմիայի ավագ տարիքի խմբերի թիմերից։Այս մասին հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
Արդեն ստուգողական երկու հանդիպման պայմանավորվածություն կա։ Հունվարի 21-ին «Ուրարտու-2»-ն ուժերը կչափի «Արարատ-2»-ի հետ, իսկ հունվարի 28-ին` Երևանի «Փյունիկի» հետ։
Ստուգողական հանդիպումների ժամերի ու վայրերի մասին կտեղեկացնենք առաջիկայում։
©2021 Armenian Soccer