Armenian Soccer
Armenian Soccer

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ»`«ԱԼԱՇԿԵՐՏ» ՖԱ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ

Երևանի «Ալաշկերտ» ՖԱ-ի   և «Ռոստելեկոմ» ընկերության միջև համագործակցության մեկնարկի մասին   երևանյան ակումբի մամուլի ծառայություն     հայտարարություն  է տարածվել.
«Շնորհակալ ենք «Ռոստելեկոմ» ընկերությանն այս կարևոր պահին մեր ակումբի և հայկական ֆուտբոլի կողքին կանգնելու համար:
Վստահ ենք, որ համագործակցությունը շահավետ կլինի երկու կողմերի համար և կնպաստի նոր ձեռքբերումների ու հաղթանակների կայացմանը»,- նշել է «Ալաշկերտի» հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանը:
Այսպիսով, մրցաշրջանի երկրորդ հատվածից սկսած «Ռոստելեկոմ» ընկերության տարբերանշանը կլինի «Ալաշկերտի» խաղաշապիկների վրա»:

©2021 Armenian Soccer