Armenian Soccer
Armenian Soccer

«ՈՒրարտու» ՖԱ-ն պորտուգալերենի, իսպաներենի, ռուսերենի իմացությամբ թարգմանիչ է փնտրում

Երևանի  «ՈՒրարտու» ֆուտբոլային ակումբը փնտրում է թարգմանչի՝ պորտուգալերեն, իսպաներեն, ռուսերեն լեզուների իմացությամբ։ Ասյ մասյին հայտնում են երևանյան ակումի  լրատվկան ծառայությունից:
Թարգմանիչներն անմիջականորեն աշխատելու են ֆուտբոլիստների ու մարզչական անձնակազմի հետ։
Երեք լեզուների իմացությունը պարտադիր է։
Աշխատանքային պարտականությունները՝
Ապահովել կապը գլխավոր մարզչի, ֆուտբոլիստների և օտարերկրյա աշխատակիցների միջև։
Ներկա գտնվել պաշտոնական և ընկերական հանդիպումներին, որպես հայտավորված աշխատակից (որը գտնվելու է տեխնիկական գոտում)։
Հանդիպումներից առաջ իրականացնել տակտիկա-տեխնիկական հանձնարարությունների պլանավորման թարգմանությունը։
Ծանոթ լինել սպորտային, մասնավորապես ֆուտբոլային մասնագիտական տերմիններին։
Մանրամասների համար ուղարկեք Ձեր հայտերը fcurartuyerevan@gmail.com հասցեին, կամ զանգահարեք +374 60 44 57 13 հեռախոսահամարով։

©2020 Armenian Soccer