Armenian Soccer
Armenian Soccer

ՌԱԶՄԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԻՐԵՆ ԱՅԴՔԱՆ ՀԱՐԱԶԱՏ`ԵՐԵՎԱՆԻ «ԱՐԱՐԱՏ» ԱԿՈՒՄԲ

Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ճանաչված ֆուտբոլիստ, ՀՀազգային հավաքականում,Երևանի  «Արարատի»,  «Սպարտակի»,   «Երևանի, Արարատի «Ցեմենտի   և  բուլղարական Սոֆիայի ԲԿՄԱ-ի,  Վառնայի «Սպարտակ» ակումբների       ելույթ ունեցած  48 –ամյա  Ռազմիկ Գրիգորյանն այսուհետ կգլխավորի Երևան «Արարատ-2»-ը:Այս մասին իրազեկում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
Այսօր «Արարատի» գործադիր տնօրեն Արթուր Նազարյանը և սպորտային տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանն ակումբին են ներկայացրել նորանշանակ գլխավոր մարզչին, որից հետո Գրիգորյանի գլխավորությամբ «Արարատ-2»-ն առաջին մարզումն է անցկացրել:
«Արարատ-2»-ի մարզչական շտաբում են ընդգրկվել ակումբի նախկին ֆուտբոլիստներ Ալեքսանդր Պետրոսյանը և Ռաֆայել Սաֆարյանը, իսկ դարպասապահների մարզիչն է Էդիկ Երիցյանը:
Գրիգորյանը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում երկար տարիներ պաշտպանել է «Արարատի» գույները, իսկ մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում, Վանաձորի «Լոռիում», «Արարատ-Արմենիայում», ինչպես նաև գլխավորել է «Դիլիջանը»:
Ակումբի ամբողջ անձնակազմը բարի գալուստ և հաղթանակներ է մաղթում պարոն Գրիգորյանին:

©2020 Armenian Soccer