Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 14-ին ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մասնակից Երևանի «Ուրարտուն» պետք է հերթական ստուգողական հանդիպումն անցկացներ մրցելով Հայաստանի 1-ին խմբի առաջնությունը ներկայացնող «Վեստ Արմենիայի» հետ։
Սակայն, ինչպես իրազեկում են «Ուրարտուի» մամուլի ծառայությունից, այդ հանդիպումը չեղարկվել է, փոխարենը մայիսի 14-ին «Ուրարտուն» երկկողմանի հանդիպում կանցկացնի։
Հավելենք, որ ստուգողական հաջորդ հանդիպումը նշանակված է մայիսի 17-ին։ Այդ օրը «Ուրարտուն» ուժերը կչափի Կապանի «Գանձասար-Կապանի» հետ։
©2020 Armenian Soccer