Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտն» ու «Արարատ-Արմենիան» բաժանվեցին խաղաղությամբ

ՀՀ բարձրագույն   խմբի  առաջնության  վերսկսելուն նախապատարսատվող  ՀՀ եռակի չեմպիոն Երևանի  «Ալաշկերտն» այսօր՝ մայիսիս 14-ի կեսօրին  սեփական հարկի տակ  ստուգողական խաղում հյուրընկալեց ՀՀգործող չեմպոին Երևանի «Արարատ-Արմենիային»: Լարված ու անհաշտ մրցապայքարում, սակայն առանց հանդիսականների  ընթացած մրցմարտում գրանցվեց մարտական ոչ-ոքի ՝2:2 հաշվով:
Վարդան Մինասյանի ղեկավարությամբ ելույթ ունեցող ՀՀ գործող չեմպիոնի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լիման,իսկ  Արմեն Ադամյանի գլխավորությամբ հանդես եկած   «Ալաշկերտի»  կազմում էլ  աչքի ընկան Ալեքսանդր Գլիշիչն ու Գալվաոյի վաստակած   11-մետրանոցն անվրեպ իրացրած  Մարմենտին:   
Ինչպես հայտնում են   «Ալաշկերտի» մամուլի ծառայությունից  Ադամյանի սաները  հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնեն  մայիսի 18-ին   և սեփական հարկի տակ  կընդունեն ՀՀ  1-ին խմբի առաջնության մասնակից Երևանի  «Լոկոմոտիվին»:

©2020 Armenian Soccer