Փետրվարի 2-ին Երևանի «Ուրարտուն» նորնշանալ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի ղեկավարությմաբ սեփական մարզաբազայում երկկողմ հանդիպում անցկացրեց։ Մրցակիցները 35 րոպե տևողությամբ երկու խաղակես անցկացրին։
«Մոխրագույնների» և «Մանուշակագույնների» պայքարը գոլառատ ստացվեց ու ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2։
«Մոխրագույնների» կազմում աչքի ընկան Արտակ Դաշյանն ու Էդվարդ Կպոդոն, իսկ «Մանուշակագույնների» կազմում դուբլ ձևակերպեց Սեմյոն Սինյավսկին։
Հավելենք, որ «Ուրարտուն» փետրվարի 5-ին ստուգողական հանդիպում կանցկացնի ՀՀ 1-ին խմբի ընթացիկ առաջնության առաջատրներից մեկի՝ Չարենցավանի «Վանի» հետ, որը բոլորովին վերջերս զգալիորեն ուժեղացրել է իր կազմը: ։ Հանդիպումը կկայանա «Ուրարատու» մարզաբազայում և կմեկնարկի ժամը 14:00-ին։
©2020 Armenian Soccer