Armenian Soccer
Armenian Soccer

«Շիրակն» առայժմ միայն հաղթանակներ է տոնել ստուգողական հանդիպումներում

Գյումրիի  «Շիրակը »շարունակում է նախապատրաստվել ՀՀ  բարձրագույն խմբի  ընթացիկ առաջնության  2-րդ հատվածին: Փետրվարի 1-ին Վարդան  Բիչախչյանը  ղեկավարությամբ հանդես եկող  «Շիրակը  Ավանի ֆուտբոլի ակադեմիայում     ընկերական  հանդիպում անցկացրեց  «Գանձասար-Կապան» ՖԱ-ի հետ, ու  հաղթեց 2: 1 հաշվով: Գյումրիի թիմի կազմում գոլերը  հեղինակեցին Արտեմ Գևորգյանը և Ավո Լեյբ Ջունիորը, իսկ  կապանցիների թիմի կազմում  աչքի ընկավ Գեղամ Հարությունյանը:Սա Շիրակի ստուգողական  տոնած  3-րդ  անընդմեջ հաղթանակն էր:Մինչ այդ Բիչախչյանը ի սաները 2:0 հաշվով պարտությանն էր մատնել Երևանի «Փյունիկին», և 3:1 հաշվով Երևանի «Լոկոմոտվին»:
«Շիրակը»  փետրվարի 7-ին 2 շաբաթյա  ուսումնամարզական հավաքի կմեկնի Անթալիա:   

©2020 Armenian Soccer