Առաջիկա օրերին Երևանի «Ուրարտուն» կանցկացնի ընկերական հանդիպումներ։ Ինչպես հայտնում են երևանյան ակումբի մամւոլի ծառայությունից, նախատեսված է 3 խաղ։ Մայիսի 11-ին Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը ուժերը կչափի «Լոկոմոտիվի», մայիսի 14-ին՝ «Վեստ Արմենիայի», իսկ մայիսի 17-ին «Գանձասար-Կապանի» հետ։
Բոլոր հանդիպումները կկայանան «Ուրարտու» մարզահամալիրում։ Անվտանգության նկատառումներից ելնելով նշված հանդիպումները կանցկացվեն փակ՝ առանց հանդիսականների։
Խաղերի ժամերի մասին կտեղեկացնենք ավելի ուշ։
©2020 Armenian Soccer