Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուն» ստուգողական վերջին խաղում հաղթեց «Սևանին»

Նախապատրաստական շրջանի վերջին ստուգողական խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունեց ՀՀ  1-ին խմբի ընթացիկ  առաջնության առաջատար  «Սևանին» ու հաղթեց 1:0 հաշվով։ Խաղն անցավ անզիջում պայքարում, և երկու կողմն էլ  ունեցան մի  քանի նպաստավոր պահեր:
Հանդիպման վերջնամասում «Ուրարտուի» ֆուտբոլիստները հաղթանակի նժարը կարողացան թեքել իրենց կողմը. 87-րդ րոպեին գեղեցիկ գոլով աչքի ընկավ Էդգար Գրիգորյանը:
Սա «Սևանի»  նախամրցաշրջանային փուլում անցկացրել է արդեն  5 ընկերական հանդիպում ու բոլոր  հինգն էլ  ՀՀ պրիմեր լիգային առաջնության մասնակից թիմեր հետ`«Արարատ-Արմենիա» (1:3), «Շիրակ» (1:2), «Լոռի» (0:0), «Ալաշկերտ» 0:3, «Ուրարատու» (0:1):
Հավելենք, որ արդեն փետրվարի 21-ին «Ուրարտուն» պաշտոնական հանդիպում կանցկացնի։ VBET Հայաստանի պրեմիեր լիգայի 6-րդ տուրից հետաձգված «Արարատի» հետ հանդիպումը կկայանա Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 14:00-ին։

©2021 Armenian Soccer