Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ ազգային ընտրանու 2 ֆուտբոլիստներ նոր ակումբ ունեն

ՀՀ  ազգային հավաքականի  25-ամյա  կիսապաշտպան Էդգար Բաբայանը պայմանագիր է կնքել Լատվիայի գործող չեմպիոն «Ռիգայի» հետ:Այս մասին hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:Բաբայանը Դուբայում միացել է «Ռիգայի» հավաքին:  7 տարի առաջ հիմնադրված «Ռիգան» Լիտվայի եռակի չեմպիոն է, տիտղոսները նվաճել է 2018-2020թթ:
Էդգար Բաբայանը այս ամիս  հեռացել էր դանիական «Հոբրոյից»: Նա վճարել էր իր հրաժարագինը և խզել Դանիայի 1-ին դիվիզիոնում հանդես եկող ակումբի հետ պայմանագիրը։
Դանիայի 1-ին դիվիզիոնի ընթացիկ մրցաշրջանում Էդգար Բաբայանը մասնակցել է 10 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ Բաբայանը 2017թ-ին դանիական «Ռանդերսից» էր տեղափոխվել «Հոբրո», որի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 111 հանդիպում, դարձել 20 գոլի ու 24 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 500հազար  եվրո:
ՀՀազգային հավաքականի մեկ այլ խաղացող, 28 -ամյա  պաշտպան Վարազդատ Հարոյանն,ով  800հազար եվրո տրանսֆերային արժեք ունի, վերջերս հեռացել էր «Տամբովից»    հայտնի դարձավ,  որ  կարիերան  կշարանակի  2020թ Ղազախստանի առաջնության բրոնզե մեդլակիր  «Աստանակում», որտեղ   մինչ այդ էլ արդեն ելույթ էր ունենում ՀՀազգային հավաքականի    հարձակվող Տիգրան Բարսեղյանը:Հարոյանը  փետրվարի 15-ին   «Աստանայի» հետ   պայմանագիր է կնքել մինչ դեկտեմբերի  31-ը:

©2021 Armenian Soccer