Համապետական ծառատունկին ընդառաջ Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ևս միացավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն «10 միլիոն ծառ» նախաձեռնությանը: Այդ մասին իրազեկում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
Երևանի «Ուրարտուի» ակադեմիայի սաները՝ մարզչական անձնակազմի ու ակադեմիայի ղեկավարության գլխավորությամբ ապրիլի 17-ին շաբաթօրյակ իրականացրին «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքում, մասնակցեցին ծառատունկի և տարածքի մաքրման աշխատանքներին։
«Ուրարտուն» նաև ակտիվորեն ներգրավված կլինի ապրիլի 25-ին կայանալիք համապետական ծառատունկի աշխատանքներին։
©2021 Armenian Soccer