Ֆուտբոլի հայկական ակումբները կորովիրուսի համավարակի պատճառով զրկված լինելով բացօթյա մարզումների և հանդիպումների հնչավորությունից, փոխարեն ապրիլի 22-ից հանդես եկան նոր մրցաշարում։ Ակումբների նախաձեռնությամբ FIFA20 հարթակի վրա կազմակերպվել է կիբերֆուտբոլի մրցաշար, որին մասնակցելու են հայկական ակումբների ֆուտբոլիստները։
ՀՀ բարձրագույն և 1-ին խմբի առաջնությունների թվով 16 ակումբների 1-ական ֆուտբոլիստներ պայքարում են Armenian Quarantine Cup -ի համար։
Հավելենք, որ մրցաշարի բոլոր հանդիպումները հեռարձակվում են «Ուրիշ Ֆուտբոլի» յութուբյան ալիքով։
Քառորդ եզրափակչի վերջին՝ 3-րդ խաղում ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մասնակից՝ Երևանի «Ուրարտուն», որը ներկայացնում էր Սեմյոն Սինյավսկին 3:0 հաշվով հաղթեց Երևանի «Փյունիկի» ֆուտբոլիստ Արթուր Քարտաշյանին ու մտավ կիսերզփակիչ:Այստեղ Սինյավսկին եզրափակչում հանդես գալու իրավունքը կվիճարկի «Նոայի» խաղացող Մաքսիմ Մայրովիչի հետ կիսաեզրափակչի խաղում:Մայրովիչը ¼-րդ փուլում 5:0 հաշվով պարտության էր մատնել Աշտարակի «Արարածի» ֆուտբոլիստ Մաքսիմ Գորինին:
©2020 Armenian Soccer