Armenian Soccer
Armenian Soccer

ԴԱՎԻԹ ՄԱՆՈՅԱՆԸ Armenian Quarantine Cup խաղարկությունում »Շիրակի» համար կիսաեզրափակչի ուղեգիր ապահովեց

Ֆուտբոլի հայկական ակումբները կորովիրուսի համավարակի պատճառով   զրկվածլինելով բացօթյա  մարզումների և հանդիպումների հնչավորությունից,   փոխարեն  ապրիլի  22-ից  հանդես եկան  նոր մրցաշարում։ Ակումբների նախաձեռնությամբ «FIFA20» հարթակի վրա    կազմակերպվել է կիբերֆուտբոլի մրցաշար, որին մասնակցելու են հայկական ակումբների ֆուտբոլիստները։
ՀՀ բարձրագույն և 1-ին խմբի առաջնությունների թվով 16 ակումբների 1-ական ֆուտբոլիստներ  պայքարում են  Armenian Quarantine Cup -ի համար։
Հավելենք, որ մրցաշարի բոլոր հանդիպումները հեռարձակվում են «Ուրիշ Ֆուտբոլի» յութուբյան ալիքով։  
Քառորդ եզրափակչի  վերջին՝ 4–րդ  խաղում  Գյումրի «Շիրակը  ներկայացնող  ԴԱՎԻԹ ՄԱՆՈՅԱՆԸ  դրամատիկ ու լարված պայքարում   2:1 հաշվով  հաղթանակ տոնեց  «Արարատ –Արմենիայի»  խաղացող Արտյոմ Ավանեսյանի  նկատմամբ  ու «Շիրակի»  համար ապահովեց կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր:  Կիսաերզփակչում Դավիթ Մանոյանը մրցելու է ՀՀ 1-ին խմբի առաջնության  ներկայացուցիչ Չարենցավանի «Վանի»  խաղացող Ստանիսլավ Եֆիմովի հետ, ով 1/4-րդ փուլում 4:2 հաշվով պարտության  է մատնել  ու հետագա մրցապայքարից դուրս մղել ԲԿՄԱ-ի պատվիրակ  Նարեկ Աղասարյանին:  

©2020 Armenian Soccer