Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուն» կիպրոսյան հավաքը կավարտի ռուսական «Տեքստիլշիկւ» հետ խաղով

Կիպրոսում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում Երևանի «Ուրարտուն»   այսօր  ևս մեկ ստուգողական հանդիպում  անցկացեց։
Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմի ֆուտբոլիստներն այսօր «Օրմիդիա» մարզադաշտում ուժերը  չափեց շվեյցարական «Չամ» ֆուտբոլային ակումբի հետ (3-րդ դիվիզիոն)։ Երեք ամսվա ապաքինումից հետո խաղադաշտ էր վերադարձել Ռոբերտ Դարբինյանը։  2-րդ կեսում Ալեքսանդր Գրիգորյանը գրեթե ամբողջությամբ փոխեց թիմի կազմը, խաղադաշտում թողնելով միայն Արսեն Բեգլարյանին և Էբերտ Կարդոսոյին։
2-րդ կեսի հենց մեկնարկում «Ուրարտուի» ֆուտբոլիստները կարողացան հաշվի մեջ առաջ անցնել։ Բազմաքայլ կոմբինացիան արդյունավետ ավարտի հասցրեց Եվգենի Կոբզարը՝ 1:0։ ՈՒշագրավ է, որ ռուս հարձակվողը վերջերս է ապաքինվել վնասվածքից ու միացել ընդհանուր խմբին։
«Ուրարտուի» ֆուտբոլիստները կարող էին զարգացնել հաջողությունը, բայց նոր գոլեր չգրանցվեցին։
Հավելենք, որ կիպրոսյան հավաքի ստուգողական վերջին հանդիպումը «Ուրարտուն» կանցկացնի ռուսական «Տեքստիլշիկ» ակումբի հետ։ Այդ խաղը նախատեսված է փետրվարի 18-ին։

©2020 Armenian Soccer