Armenian Soccer
Armenian Soccer

ԱՐՄԱՆ ՔԱՐԱՄՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ԹԻՄԸ՝ Concordia Chiajna- 2003-Ն ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք  ՀՀազգային հավաքականի   նաախկին հարձակվող, այսօր   40 –ամյա ԱՐՄԱՆ ՔԱՐԱՄՅԱՆՆ իր կարիերայի վերջին տարիները անցկացրել է Ռումինիայում: Բուխարեստում մարզչական դասընթացներ անցնելուց ու համապատասխան կարգի մարզչական արտոնագիր ստանալուց հետո նա մարզում է պատանեկան թիմեր: Արդեն իրազեկել էինք, որ Ռումինիայում մարզչական գործունեությամբ զբաղվող ԱՐՄԱՆ ՔԱՐԱՄՅԱՆԻ թիմը`Բուխարեստի մերձակայքում գտնվող Կյաժնա քաղաքի «Կոնկորդիա» պրոֆեսիոալ ակումբի ակադեմիայի Concordia Chiajna- 2003-ն 27անընդմեջ հաղթանակ տանելով դարձել էր 15-16 տարեկանների Բուխարեստի առաջնության՝ Campionatul Bucuresti –ի չեմպիոնն ու իրավունք նվաճեց ելույթ ունենալու արդեն Մ 17 տարեկանների Ռումինիայի առաջնությունում:
Քարամյանի թիմը օգոստոսի 10-ից Concordia Chiajna- 2003-ն արդեն ներգրավվել է 2003թ ծնվածների պատանեկան թիմերի Ռումինիայի էլիտ խմբի առաջնությանը` Liga elitilor U 17-ին: Այստեղ անցկացրած 21անդիպումներում տարած 12 հաղթանակով, ու կրած 9 պարտությունից հետո վաստակած 36 միավորով 12 թիմերի պայքարում շարունակում է ընթանալ 6-րդ հորիզոնականում:
Ի դեպ, թիմի ավագն ու լավագույն ռմբարկուն մարզչի ավագ որդին ՝ 15-ամյա ՍՈՒՐԵՆ ՔԱՐԱՄՅԱՆՆ է ,ով մասնակցել է իր թիմի բոլոր 21 հանդիպումներին, ու դրանցում 19 գոլ է հեղինակել:
Առաջնության 2 –րդ  շրջանին նախապատարստվող Քարամյանի թիմը՝ Concordia Chiajna- 2003-ը  փետրվարի 11-17-ը ուսումնամարզական հավաք անցկացրեց Բուլղարիայի Զոլոտիե Պեսկի   առողջարանային  բնակվայրում,    որի ընթացքում  նաև 3 ստուգողական հանդիպում անցկացրին  բուլղարական  ակումբների երիտասարդական թիմերի հետ:
Ինչպես հայտնեց մարզիչ Արման  Քարամյանը    իր թիմը   նախ 1:2 հաշվով  պարտվեց «Լուդգորեցի»   2 -րդ  թիմին:   Ռումինական թիմի կազմում  միակ   գոլը հեղինակեց Սուրեն Քարամյանը:Հաջորդ խաղում,  որը Վառնայի «Սպարտակի»   2-րդ   թիմի    հետ էր Քարամյանի  թիմը  7:0 հաշվով    հաղթանակ տոնեց, ու այդ խաղում հեթ -տրիկի հեղինակ դարձավ Սուրեն   Քարամյանը:Իսկ  3-րդ՝ Վառնայի  «Չեռնամորեցի»   2 –րդ  թիմի հետ     ընկերական խաղում Քարամյանի որդու խփած   միակ գոլը 1:0 հաշվով  հաղթանակ պարգևեց    Concordia Chiajna- 2003-ն-ին:
Այսօր ՝ փետրվարի 17-ին Քարմայանի թիմը վերադառնում է Ռումինիա: Concordia Chiajna- 2003-ն-ը առաջնության նախնական փուոլի  եզրափակիչ տուրում   մարտի 14-ին  մրցելու է ռումինացի հայտնի ֆուտբոլիստ  Գեորգի  Հաջիի թիմի ՝ Կոստանցայի «Վիտորուլի»     հետ:

©2020 Armenian Soccer