Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուի» ֆուտբոլիստը որակազրկվել է 2 խաղով

FFA

Նախօրեին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Կարեն Հովհաննիսյանի նախագահությամբ: Նիստի ընթացքում, ի թիվս ՀՖՖ հովանու ներքո անցկցվող տարատեսակ մրցաշարերում արձանագրված խախտումների, քննարկվեց նաև ՀՊԼ մեկ հանդիպման դրվագ:

Մասնավորապես, 26.10.21թ. «Սևան»-«Ուրարտու» խաղին «Ուրարտուի» ֆուտբոլիստ Լիվիո Միլտսի հեռացման դրվագը («կանոնների շատ կոպիտ խախտում» ձևակերպմամբ)։ Քննարկման արդյունքում կոմիտեն միաձայն քվեարկեց կարգապահական խախտում թույլ տալը հաստատված համարելու, ֆուտբոլիստին 2 խաղով որակազրկելու ու ակումբին նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի՝ 100․000 ՀՀ դրամի չափով տուգանելու հարցը։

 

©2021 Armenian Soccer