Armenian Soccer
Armenian Soccer

ՀՊԼ. «Արարատն» ուժեղ էր «Սևանից»

VBET APL

 

Նոյեմբերի 7-ին կայացավ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի նախավերջին խաղային օրվա միակ հանդիպումը: Երևանի «Արարատը» «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց «Սևանին» ու 3:1 հաշվով առավելության հասավ:

Այս հաղթանակից հետո Բիչախչյանի թիմը 26 միավոր ունի ու շարունակում է ընթանալ 3-րդ հորիզոնականում՝ ընդամենը 1 միավոր զիջելով 2-րդն ընթացող «Փյունիկին» ու 8-ը՝ առաջատար «Արարատ-Արմենիային»:

«Սևանը» 20 միավորով 4-րդն է:

Տուրի վերջին խաղում նոյեմբերի 8-ին «Նաիրի» մարզադաշտում «Ալաշկերտը» կընդունի «Ուրարտուին»:

 

«Արարատ» — «Սևան» 3։1 (2:0)

Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

Մրցավար՝ Արտեմ Գասպարյան

Գոլերը՝ Դիմիտրիյե Պոբուլիչ, 9, Սերժ Դեբլե, 24, Ալիկ Առաքելյան, 69 («Արարատ»), Կոստա Ալեքսիչ, 59 («Սևան»)

 

©2021 Armenian Soccer