Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուի» պատանիները մեկնեցին Թբիլիսի

Փետրվարի 11-ի լույս 12-ի գիշերը «Ուրարտու-1-06» և «Ուրարտու-1-09» թիմերը ուղևորվեցին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի ուսումնամարզական հավաք անցկացնելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը:

Արդեն վաղը «Ուրարտու» ակադեմիայի երկու թիմերը կանցկացնեն հավաքի շրջանակներում իրենց առաջին ստուգողական հանդիպումները, համապատասխանաբար՝ «Սելերո-06» և «Սելերո-09» թիմերի հետ։

Հիշեցնենք, որ հավաքի շրջանակում թիմերն ընկերական հանդիպումներ կանցկացնեն՝ յուրաքանչյուրը չորսական անգամ։ Նրանց մրցակիցները բացի «Սելերո» մարզադպրոցից կլինեն նաև «Լոկոմոտիվ Թբիլիսի», «Դինամո Թբիլիսի» և «Սաբուրթալո» ակումբների պատանեկան թիմերը։

 

 

©2022 Armenian Soccer