Armenian Soccer
Armenian Soccer

«Նորավանքը» ներկայացրել է հերթական նորեկին

Վայոց Ձորի «Նորավանքը» հերթական համալրումն ունի՝ մրցաշրջանի գարնանային հատվածին ընդառաջ:

Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ «Նորավանքին» է միացել նիգերիացի հարձակվող Շուաիբու Իբրահիմը: Ֆուտբոլիստը կարիերայի մեծ մասն անցկացրել է Նորվեգիայում՝ հանդես գալով «Կոնգսվինգեր», «Խյուգեսուն», «Մյոնդալեն» թիմերում:

2019-20 մրցաշրջանը Իբրահիմը վարձավճարով անցկացրել է իսրայելական «Բնեյ Սախնինում», որի կազմում նվաճել է Իսրայելի բարձրագույն լիգայի ուղեգիր: Ընդհանուր առմամբ, Նորվեգիայի Էլիտեսերենում Իբրահիմն անցկացրել է 81 խաղ, որոնցում դարձել է 15 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Նորվեգիայի գավաթի խաղարկության 11 խաղում խփել է 9 գոլ: Իբրահիմի վերջին թիմը եղել է նորվեգական «Ջերվը»:

 

 

©2022 Armenian Soccer