Armenian Soccer
Armenian Soccer

«Ուրարտուի» գլխավոր տնօրենը հեռացել է ակումբից

Ուրարտու տնօրեն

 

Հրաչ Աղաբեկյանը, որը 6 տարի զբաղեցնում էր «Ուրարտուի» գլխավոր տնօրենի պաշտոնը, հեռանում է ակումբից, հայտնում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը։

 

Հրաչ Աղաբեկյանն իր աշխատանքն ակումբում սկսել էր 2015 թվականի սեպտեմբերին՝ զբաղեցնելով «Ուրարտուի» ֆինանսական տնօրենի պաշտոնը, իսկ 2016 թվականի հունիսին նշանակվել էր ակումբի գլխավոր տնօրեն։

 

Իր հրաժեշտի խոսքում Աղաբեկյանը նշել է հետևյալը.

 

«Ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ակումբին, շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին՝ համագործակցության համար։ Ուրախ էի նման թիմի հետ աշխատել։ Այս ակումբում կան մարդիկ, որոնք ինձնից երկար են աշխատել, և նրանք բոլորն էլ աշխատում են ի շահ «Ուրարտուի», սա շատ բան է ասում։ Վստահ եմ, որ մենք շատ լավ աշխատակազմ ենք հավաքել, որը կարող է շատ հարցեր ու խնդիրներ լուծել, այստեղ բոլորը ակումբի նվիրյալներն են։ Իմ կարծիքով, ամենակարևորն է, չնայած այն հանգամանքին, որ մեր մասնագիտությունները տարբեր են, գտնել իմաստ այն գործի մեջ, որն անում ես։ Եվ գտնելով այն՝ դուք աշխատանքի կգաք մեծ ցանկությամբ և վառվող աչքերով։ Անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն ունեք, դուք պետք է շատ աշխատեք և զարգանաք:


Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև «Ուրարտուի» նախագահ Ջևան Չելոյանցին ընձեռած այս հնարավորության համար, ինձ համար այս ճանապարհը մեծ փորձ էր։ Մաղթում եմ, որ «Ուրարտուի» առջև ծառացած բոլոր նպատակները իրագործվեն, և ամենակարևորը, որ թիմը մեզ և մեր ակումբի բոլոր երկրպագուներին ավելի շատ էմոցիաներ և ուրախ պահեր պարգևի»:

 

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբն իր հերթին երախտագիտություն է հայտնել Հրաչ Աղաբեկյանին ակումբում անցկացրած տարիների, ամենօրյա գործունեության ու նվիրվածության համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում։

 

©2022 Armenian Soccer