«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի բոլոր այն ֆուտբոլիստները, որոնք կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով մեկնել էին Հայաստանից՝ վերադարձել են։Այս մասին հայտնում են Ուրարտուի մամուլի ծառայությունից:
Հայաստանում է նաև թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը, այժմ նա գտնվում է ինքնամեկուսցման մեջ։
Հայաստան վերադարձած ֆուտբոլիստները նույնպես մեկուսացված են։ Ինքնամեկուսացման համար պահանջվող ժամանակն անցկացնելուց հետո միայն նրանք կվերսկսեն մարզումները և կմիանան ընդհանուր խմբին:
©2020 Armenian Soccer