Armenian Soccer
Armenian Soccer

«Լոռին» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Նոային»

ՀՀ բարձրագույն խմբի 19-րդ տուրը սկսվեց  Վանաձորի  ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում  կայացած   «Լոռի» —   «Նոա»  հանդիպումով:Այս տուրի կենտրոնկան հանդիպումն է, քանի որ 1-6-րդ տեղերի համար պայքար մղող թիմերիմրցպայքարում   միմյաց  հետ էին հանդիպում մրցաշարային աղյուսակում 2-րդ և 5 –րդ  տեղերում ընթացող թիմերը:  Աշխույժ, դինամիկ  և  դիտարարժան  պայքարում ընթացած խաղում գրանցվեց գոլառատ ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Տանտերերը  թեև հանդիպման ընթացքում 2  անգամ (1:0,2:1)  հաշվի մեջ առջևում  էին ,սակայն չկարողացան պահպանել հաղթական հաշիվը: 18-րդ րոպեին Դիեգո Կոելոն բացեց հանդիպման   հաշիվը, սակայն ընդմիջման  գնալուց 8 րոպե առաջ հաշվի հավասարություն վերականգնեց ԴանուՍպատարուն: 59-րդրոպեին Ագուստին Մազիերոն  «Լոռիին» կրկին առաջ մղեց , բայց 12 րոպե  անց Վլադիմիր Ազարովը   դարձյալ հավասարեցրեց հաշիվը՝2:2, ու այն մինչ խաղավարտ չփոփոխվեց:
Լարված ու անհաշտ պայքարում ընթացած  խաղն աչքի ընկավ  դեղին քարտերի առատությամբ: Մրցամարտի գլխավոր մրցավար  Զավեն Հովհաննիսյանը 8 դեղին քարտ ցույց  տվեց երկու թիմերի խաաղցողներին: Կողմերի յուրաքանչյուրի  խաղացողները 4-ական դեղին քարտի արժանացան:
Այս խաղից հետո «Լոռին» վաստակեց 33 միավոր եւ մնաց 2-րդ տեղում: «Նոան» իր ակտիվում գրանցած 31 միավորով ժամանակավորապես  բարձրացավ 3-րդ հորիզոնական:

©2020 Armenian Soccer