Armenian Soccer
Armenian Soccer

Ուկրաինացի մեկ պաշտպան էլ համալրեց «Ուրարտուի» կազմը

ՀՀ պրիմեր լիգայի  առաջնության     մասնակից Երևանի «Ուրարտուն» նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել ուկրաինացի կենտրոնական պաշտպան Վադիմ Պարամոնովի հետ։Այս մասին  իրազեկում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
29-ամյա ֆուտբոլիստը հանդիսանում է Դնեպրոպետրովսկի «Ինտերի» սան, հանդես է եկել ուկրաինական այնպիսի ակումբներում, ինչպիսիք են՝ Լուգանսկի «Զարյան», «Պոլտավան», «Լվովը», «Կոլոսը»։ 2020/2021 մրցաշրջանի առաջին հատվածը Պարամոնովն անցկացրել է Լվովի «Ռուխում», որտեղ մինչ Երևան տեղափոխվելը հասցրել է 9 պաշտոնական հանդիպում անցկացնել։
«Առաջին տպավորությունները դրական են։ Այստեղ լավ մարզաբազա կա, ֆուտբոլիստի համար բոլոր պայմաններն ապահովված են։ Շատ կցանկանամ այս տարի թիմին օգնել, նրա հետ չեմպիոն դառնալ ու դուրս գալ եվրագավաթային մրցասպարեզ»,- մեզ հետ զրույցում իր առաջին տպավորություններով կիսվեց Վադիմ Պարամոնովը։

©2021 Armenian Soccer