ՈՒԵՖԱ-ի` COVID-19-ի համաճարակի Return to play protocol-ի համաձայն, չնայած ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի հանդիպումներին մինչև 30 տոկոս երկրպագուների՝ մարզադաշտ մուտք գործելու թույլտվությանը, արգելվում է հյուր թիմի երկրպագուների մուտքը մարզադաշտ:Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:
Հետևաբար, Էստոնիայում բնակվող հայ երկրպագուները չեն կարող մուտք գործել մարզադաշտ և տեղ զբաղեցնել հյուրերի համար նախատեսված սեկտորում: Արգելվում է նաև հյուր թիմի երկրի խորհրդանիշների օգտագործումը կամ ցանկացած տեսակի վանկարկումներ:
©2020 Armenian Soccer