Armenian Soccer
Armenian Soccer

Մ21 տարեկանների ՀՀ ընտրանին Լեհաստանում ոչ ֆուտբոլային` 0:10 հաշվով պարտվեց շվեդներին

Լեհաստանի Լյուբլին քաաքում հոկտմբերի 13-ին անցկացվեց ԵՎՐՈ-2021-ի Եվրոպայի երիտասարդկան առաջնության ընտրական մրցաշարի 1-ին խմբի  8 -րդ տուրի Շվեդիա -Հայաստան  հանդիպումը: Նախորդ 7 հանդիումներից  6 –ում ՀՀընտրանին պարտվել էր մրցակիցների. Միակ հաղանթկը 2:0 հաշվով Երևանում տոնել էր խմբի ետնապահ Լյուքսեմբուրգի հավաքականի նկատմամբ: Կրած 6 պարտությունից  2-ում իսպանացի մասնագետ Անտոնիո Ֆլորեսի   ղեկավարությամբ հանդես  եկող ՀՀ ընտրանու  ֆուտբոլիստները պարտվել էին    խոշոր հաշիվներով`
09.09.2019թ`Իսլանդիա –Հայաստան`6:1,
19.11.2019թ`Իտալիա- Հայաստան`6:0:
Իսկ մինչ այս սեպտեմբերի 8-ին արտագնա խաղում  հաջողացրել էին  1:2 հաշվով զիջել նաև  լյուքսեմբուրգցիներին:
Լեհաստանում շվեդների հետ խաղում  առաջին 30 րոպեներին   խաղի հաշիվը չէր բացել , սկիզբը հուշադրողէր: Սակայն հանդիպման   գլխավոր մրցավար  Չեռնագորիայի ներչկայցնող    Միլովան Միլաչիչը 32 –րդև 41-րդ րոպեներին   իրար ետևից ՀՀ հավաքականի դարպասին 2 անընդմեջ 11 մետրանոց նշանակեց,որոնք մրցակիցը անվիրեպ իրացրեց , ու դեռ ավելին մինչև ընդմիջման գնալը   առաջին 2 գոլերը խփած   Յեսպեր  Կարլսոնը հեթ -տրիկի  հեղինակ դսրձավ:Կատարվածից  ՀՀընտրանու ֆուտբոլիստները   բացահայտորեն կոտվեցին ու թևաթափ  եղավ և անմխիթար վիճակում հայտնվեցին , իսկ   գլխավոր մարզիչ Ֆլորեսը թիմի խաղը  կարգավորելու ոչ մի լուրջ քայլ չկարողացավ ձեռնարկել ու   արդյունքում  մեր երիտասարդական հավաքականը  իր պատմության ամենախայտառակ պարտությունը կրեց  ոչ ֆուտբոլային գերխոշոր`0:10 հաշվով:  Տեղին է հիշեցնել, որ  Ֆլորեսի գլխավորած թիմը 60 րոպեում բաց թողեց 10 գնդակ, այսինքն  միջին հաշվով  6 րոպեն մեկ:
Շվեդիա Մ-21 — Հայաստան Մ-21՝ 10։0 (3:0)
Լյուբլին, «Լյուբլին Արենա» մարզադաշտ
Մրցավար՝ Միլովան Միլաչիչ (Չեռնոգորիա)
Գոլերը՝ Կարլսոն 32 (11մ), 41, (11մ), 44, Ինգելսոն, 57, Աբրահամ, 68, 90+2, Հանսոն, 77, 82, 90+3, Սար, 88
Հայաստան Մ-21
1․ Սևակ Ասլանյան, 2․ Արթուր Դանիելյան, 4․ Ալբերտ Խաչումյան, 7․ Կարեն Մելքոնյան (18․ Գևորգ Տարախչյան, 83), 8․ Պետրոս Աֆաջանյան (9․ Նարեկ Աղասարյան, 64), 11․ Հովհաննես Հարությունյան, 14․ Վահե Մուրադյան, 15․ Արսեն Սադոյան (22․ Նարեկ Գրիգորյան, 63), 19․ Լյովա Մրյան, 20․ Ռուդիկ Մկրտչյան, 23․ Ժիրայր Շաղոյան։
Ըստ ամենայնի  այս խայտառակ պարտությունից հետո Անտոնիո Ֆլորեսը պաշտոնանկ կարվի  ու կհեռացվի զբաղեցրած պաշտոնից: Եվ նոյեմբերի 13-ին  և 17-ին  Երևանում անցկացնելիք խմբային  մրցաշարի 9 -րդ և 10 –րդ  տուրերում Շվեդիայի և Իսլանդիայի ընտրանիների հետ մրցավեճերում ՀՀ հավաքականը հանդես կգա արդեն նոր մազչի գլխավորությամբ:  
1-ին խմբի 8 –րդ տուրի երեկ կայացած մյուս հանդիպումներում գրացվեցին այսպիսի արդյուքներ`
Իտալիա- Իռլանդիա`2:0,
Լյուքսեմբուրգ- Իսլանդիա`0:2:

©2020 Armenian Soccer