Հունիսի 14-ին մեկնարկած Շվեդիայի 3-րդ լիգայի՝Ettan-ի առաջնությունում (Division 1) հուլիսի 15-ին կայացան 8 –րդ տուրի հանդիպումները: Շվեդական «Լինշոպինգ» ակումբում ելույթ ունեցող ՀՀ ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, 36 –ամյա Լևոն Պաչաջյանն , ում համար սա հոբելյանական ՝ 20-րդ մրցաշրջանը ֆուտբոլում, շարունակում է վերելքով հանդես գալ ու արդյունավետ խաղ է ցուցադրում: Վնասվածքից հետո ապաքինված Պաչաջյանն, երեկ ասպարեզ մտավ 64 -րդ րոպեին, երբ «Լինշոպինգ» 2:1 հաղթում էր մրցակցին՝ Skövde AIK-ին: Պաչաջյանը կրկին շատ ակտիվ էր ու 83-րդ րոպեին խփեց իր թիմի 4 –րդ գոլն ու ապահովեց համոզիչ առավելությամբ հաղթանակը`5:1 հաշվով: Լևոնը «Լինշոպինգի» բոլոր 8 հանդիպմանն է մասնակցել, այդ ընթացքում խաղադաշտում եղել է 488րոպե, ու 2 գոլ է հեղինակել ու 4 գոլային փոխանցում է կատարել: Նա հունիսի 28-ին 4 –րդ տուրի «Մոտալայի» հետ խաղում ձախ ոտքի մկանային վնասվածք էր ստացել, դրա համար էլ վերջին 4 խաղերում փոխարինման է մտում:
8 խաղի հետո Պաչաջյանի թիմը իր ակտիվում գրանցած 14միավորով ընթանում է 6-րդ տեղում: Հաջորդ `9 –րդ տուրում հուլիսի 19-ին «Լինշոպինգը» արտագնա խաղում մրցելու է 15 միավորով մրցաշայաին աղյուսակի իր հարևան`5 –րդ հորիզոնականը զբաղեցնող Վաստրա Ֆրյոլունադայի «Ուցիկտենի» հետ:
©2020 Armenian Soccer