Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպանը տեղ է գտել Դանիայի սուպերլիգայի 32-րդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմում

Դանիայի սուպերլիգայի առաջնության  հուլիսի 13-ին անցկացված  «Հոբրոն»    իր հարկի տակ  1:2  հաշվով  զիջեց «Լյունգբյույին»: Այս   հանդիպումը   ՀՀ ազգային հավաքականի  24-ամյա կիսապաշտպան Էդգար Բաբայանի համար  «Հոբրոյի»      կազմում անցկացրած հոբելյանական`100-րդ խաղն էր: Այդ մրցամարտում Էդգարը «Հոբրոյի»      խփած  միակ գոլի գոլային փոխանցման հեղինակն էր: Սա ընթացիկ առաջնությունում  30 խաղի մասնակցած Բաբայանի կատարած 11-րդ գոլային  փոխանցում էր, որը լավագույն է  սուպերլիգայի ընթացիկ մրցաշրջանում: Դրա շնորհիվ նա  ընդգրկվել է 32-րդ տուրի խորհդանշական  հավաքականի կազմում:

Էդգարը առաջնությունում  նաև 4 գոլ է հեղինակել:

©2020 Armenian Soccer