Երևանի «Արարատը» հուլիսի 29-ին կանցկացնի UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումը։ Վրոցլավում «Արարատը» կմրցի «Շլյոնսկի» հետ։ Հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 22:00-ին ու կհեռարձակվի Առաջին ալիքով: Այս մասին տեղեկացնում է «Արարատի» մամուլի ծառայությունը:
Ի դեպ, հուլիսի 28-ին, Երևանի ժամանակով 20։30-ին Վրոցլավի մարզադաշտում տեղի կունենա «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի և կիսապաշտպան Էդգար Մալաքյանի նախախաղային ասուլիսը:
©2021 Armenian Soccer