Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատը» մեկնեց Լեհաստան

Երևանի «Արարատի» պատվիրակությունը հուլիսի 28-ի առավոտյան ուղիղ չվերթով մեկնեց լեհական Վրոցլավ քաղաք, որտեղ վաղը՝ հուլիսի 29-ին, Երևանի ժամանակով 22։00-ին տեղի կունենա Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Շլյոնսկ» Վրոցլավ – «Արարատ» Երևան հանդիպումը։

Ինչպես տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը՝ թիմը մրցավայր է մեկնել հետևյալ ֆուտբոլիստներով․

Դարպասապահներ. Վսևոլոդ Երմակով, Արման Սիմոնյան

Պաշտպաններ. Հրայր Մկոյան, Խուան Բրավո, Մարկո Պրլևիչ, Ժիրայր Մարգարյան, Հովհաննես Նազարյան, Ռոբերտ Հակոբյան

Կիսապաշտպաններ. Դավիթ Մանոյան, Էդգար Մալաքյան, Դիմիտրիյե Պոբուլիչ,, Ալիկ Առաքելյան, Իգոր Ստանոևիչ, Էրիկ Վարդանյան, Ալիյու Իսահ, Գոռ Մալաքյան

Հարձակվողներ. Մորի Կոնե, Ռազմիկ Հակոբյան, Սերժ Դեբլե, Յակուբա Սիլուե

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Գյումրիում կայացած խաղում գրանցվել էր 2։4 հաշիվը։

Ararat left for Poland

 

©2021 Armenian Soccer