Armenian Soccer
Armenian Soccer

«Շիրակ»-«Արարատ» հանդիպումը հետաձգվել է, «Լոռի ՖԱ»-ի մասնակցությամբ հանդիպման օրը՝ փոխվել

Հաշվի առնելով «Արարատ» ֆուտբոլային ակումբում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը (18 վարակակիր, որից 5-ը գլխավոր, 13-ը՝ երկրորդ թիմում), հիմք ընդունելուվ «Արարատ» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբների կողմից ՀՖՖ ուղարկված գրությունները, ինչպես նաև ՀՖՖ Բժշկական կոմիտեի (ժամանակավոր կոմիտե) որոշումները և ՀՀ Առողջպահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայյին կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ՀՖՖ ուղարկված գրությունը, հետաձգվել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի «Շիրակ»-«Արարատ» հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը:
Հիմք ընդունելով «Լոռի ՖԱ»-ի գրավոր խնդրանքը՝ ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը փոխել է VBET Հայաստանի պրեմիեր լիգայի 2-րդ տուրի՝ օգոստոսի 23-ին նախատեսված «Լոռի ՖԱ»-«Վան» հանդիպման անցկացման օրը: Հանդիպումը կկայանա օգոստոսի 24-ին՝ ժամը 17:00-ին:
Այս տեղափոխությունը հաշվի առնելով՝ փոփոխվել են նաև VBET Հայաստանի պրեմիեր լիգայի 3-րդ տուրի ևս 2 հանդիպումների անցկացման ժամկետները: «Վան»-«Փյունիկ» հանդիպումն օգոստոսի 28-ի փոխարեն կկայանա օգոստոսի 29-ին, իսկ «Գանձասար-Կապան»-«Լոռի ՖԱ» հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին, բայց, ժամը 17:45-ի փոխարեն կմեկնարկի ժամը 19:00-ին:

2020 Armenian Soccer