Armenian Soccer
Armenian Soccer

40-ամյա դարպասապահ Գևորգ Կասպարովը նորամուտը նշեց հայաստանյան իր 9-րդ ակումբում

2005-2015թթ  ՀՀ ազգային հավաքականում  29 հանդիպում անցկացրած    երևանցի 40 –ամյա դարապասպահ  Գևորգ Կասպարովն, ում տրանսֆերային արժեքը հիմա 25 հազար եվրո  է,  օգոստոսի 16-ին  ՀՀ պրիմեր  լիգայի ընթացիկ  առաջնության  1-ին տուրում  «Նոա»- «Շիրակ» 2:2 հաշվով ավարտված խաղում  նորամուտը նշեց Գյումրիի «Շիրակի» կազմում: Սա Կասպարովի համար  հայաստանյան 9-րդ  ակումբն է, որի կազմում հանդես է գալիս  վետերան ու փորաձառու դարպասպահը:Նա  կարիերան սկսել է  1997թ «Դվինում», հետո կարիերան շարունակել է  «Լեռնային  Արցախում»,  հետո  «Զվարթնոցում»: Ապա  ելույթներ է ունեցել «Փյունիկում» , «Միկայում», «Ուլիսում», «Ալաշկերտում», «Գանձասարում», «Ալաշկերտում», հիմա էլ  «Շիրակում»: Բացի դրանից  Կասպարովը  հանդես է  եկել նաև Իրանի `Թեհրանի  «Արարատ», «Պաս», «Սանաթ  Քավե» , «Ռահահան» , «Զոբահան»  ակումբներում:

2020 Armenian Soccer