Armenian Soccer
Armenian Soccer

«ՇԻՐԱԿՆ» ՈՒ «ՓՅՈՒՆԻԿԸ» ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀՀ ԲԱՐՁԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋԱՆՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾՈՒՄ

Փերտվարի 29-ի ՀՀբարձրագույն խմբի առաջնության  2 –րդ հատվածը մեկնարկեց 16-րդ տուրի   «Շիրակ» — «Նոա»  և «Փյունիկ»  — «Գանձասար-Կապան»  խաղերով:  Տանտերերը առավել հաջողակ գտնվեցին այս խաղերում; Գյումրիում տեղի ակումբ վերադարձած Կոնեն  Էդգար Մալաքյանի  ու Դավիթ Մալոյանի աջակցությամբ դուբլի հեղիանի դարձավ ու ապահովեց  իր թիմի  խոշոր ՝3:0 հաշվով  համոզիչ հաղթնակը: «Փյունիկն»  իր սեփական հարկի տակ ՀՀ ազգային հավաքականի խաղացողներ Արաս Օզբիլիսի և Կառլեն Մկրտչյանի  խփած գոլերի շնորհիվ 2:0 հաշվով   հաղթանակ պարգևեց  Ռոման Բերեզովսկու  գլխավորությամբ  անցկացրած «Փյունիկի» 1-ին պաշտոնական խաղում:
Տուրի  մյուս երկու՝ «Արարատ»-«Արարատ-Արմենիա»  և  «Ուրարտու»-«Լոռի ՖԱ»  հանդիպումները կայանալու են  մարտի 2-ին:Ընդ որում   դրանցից առաջինը սպասարկելու համար ՀՖՖ հրավիրել  է վրաստանցի մրցավար   Գեորգի Վադաչյորիան:

©2020 Armenian Soccer