Armenian Soccer
Armenian Soccer

«Արագած» ՖԱ-ն պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել

Փետրվարի 28-ին սկսվեց ՀՀ 1-ին խմբի առաջնության  2-րդ հատվածը: 19-րդ տուրի «Արագած» — «Դիլիջան» հանդիպումը  մնացել է անավարտ:  Այս առիթով Աշտարակի «Արագած» ՖԱ-ն հանդես է   եկել պաշտոնական հայտարարաւթյամբ, որում մասնավորապես  նշված է.
«Հարգելի երկրպագուներ, «Արագած» ՖԱ-ն ներողություն է հայցում ֆուտբոլային ընտանիքից և «Դիլիջան» ՖԱ-ից 2-րդ խաղակեսին չմասնակցելու որոշման համար:
Տվյալ որոշումը կայացվել է «Արագածի» գլխավոր մարզիչ Յուրի Օկուլի կողմից: Որոշումը կայացվել է ներքին և արտաքին գործոնների հիման վրա: Մենք մեր հերթին կքննարկենք թիմի ներսում կատարվածը:
Այս ամենի առնչությամբ կանկացվի ներքին հետաքննություն, որի արդյունքների մասին կհայտնենք այն ժամանակ, երբ ինչ-որ բան պարզ կլինի»:

©2020 Armenian Soccer