Մրցաշրջանի մեկնարկից առաջ իր կազմը նկատելիորեն երիտասարդացված Գյումրիի «Շիրակ» նորանշանակ գլխավոր մարզիչ Տիգրան Դավթյանի ղեկավարությամբ իսկական մարզական սխրանք գործեց : Մեկնարկային տուրի «Ալաշկերտ մարզադաշտում գյումրեցիները թասիբով խաղալով կարողացան ոչ-ոքի ՝2:2 գրանցել ու 1միավոր կորզել ՀՀ փոխչեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր , բավական ուժեղ կազմ ունեցող «Նոայից»: Եվ դա այն դեպքում , որ «Շիրակից» հեռացել և Երևանի «Արարատ» են տեղափոխվել թիմը վերջին 10 տարիներին գլխավորած ՀՀ լավագույն մարզիչներից մեկը՝ Վարդան Բիչախչյանը , ու թիմի 8 ուժեղագույն ու առանցքային խաղացողները: Տանտերերի`Նոայի կազմում աչքի ընկան Դանու Սպատարուն (14ր,) եւ Վլադիմիր Ազարովը (11մ.,71ր. ), իսկ գյումրեցիներից գոլի հեղինակ դարձան Արման Ասլանյանը (11մ.,41ր.) եւ Արտյոմ Միքայելյանը (77ր): Խաղում խփված 4 գոլերից 3-ը ստանդարտների կատարումից հետո իրացվեցին: Այնպես, որ «Շիրակը ապացուղեց, որ անգամ նման կազմով շատ թիմերի տրամադրությունը կարող է փչացնել ու հենց այնպես միավոր բաժանող չի լինելու:
Այս խաղը թե՛«Շիրակի» և թե՛ «Նոայի» համար ուժերի յուրատեսակ փորձակման վերջին հնարավորություններից էր եվրոլիգայի խաղարկությունում մեկնակելուց առաջ:
Ոգևորիչ էր թերևս այն, որ այս հանդիպման ընդմիջմանը նախորդ մրցաշրջանի հերոսները ստացնա լավագույնների մրցսնակները: 2019/20 մրցաշրջանի Հայաստանի լավագույն մարզիչ ճանաչված Իգոր Պիկուշչակը(«Նոա») ստացավ իր մրցանակը: «Շիրակի» հարձակվող Մորի Կոնոն միանգամից 2 մրցանակի արժանացավ` 2019/20 մրցաշրջանի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի և լավագույն ռմբարկուի: Լավագույն ֆուտբոլստի մրցանաբաշխությունում 2 –րդ և 3 –րդ տեղերը գրաված Մաքսիմ Մայրովիչը («Նոա») և Ջոնել Դեսիրեն(«Լոռի») ստացան իրենց մրցանակները:
2020 Armenian Soccer