Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատը» Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ 1-ին հաղթանակ տարավ

ՀՀ պրիմեր  լիգայի առաջնության  1-ին օգոստոսի 16 –ին    Երևանի  «Հանրապետական»    մարզադաշտում ընթացած «Արարատ» – «Փյունիկ»    հանդիպումը  բավական հետքրիքր ընթացիք ունեցավ: Թիմերը հանդես էին գալսի  նոր կազմերով ու նոր գլխավոր մազիչների ղեկավարությամբ: Ողջ խաղի  ընթացքում   տարածքային     առավելություն ուներ ու նախաձեռնությունը  Արտակ Օսեյանի   գլխավորությամբ  ելույթ  ունեցող«Փյունիկի»   կողմն էր: Վերջինս  ավագ Արաս Օզբիլիս ձեռնարկած գրոհներ   մշտապես  վտանգավոր էին , բայց «Փյունիկի»   ֆուտբոլիստներին չհաջողվեց   օգտագործել նպաստավոր պահերը , և այստեղ իր մեղքի բաժինը ունի փայլուն խաղ ցուցադրած Արարատի նորեկ դարպասապահ,  «Շիրակի»  նախկին  դարպասպահ Երմակովը:Նա անկասկած այս խաղում «Արարատի»  կազմում ամենալավագույն խաղացողն էր, որ իր թիմին մի քանի անգամ փրկեց իր թիմին վերահաս  վտանգներից:
Բիչախչյանի սաները  կազմակերպված պաշտպանվեցին ողջ խաղի ընթացքում,  ու երբ խաղավարտից   2 րոպե առաջ  առիթ ստեղծվեց  թիմի ավագ Հրայր Մկոյան իփոխանցումցի հետո անկասելի հարված Ուրոշ Նենադովիչը գրավեց «Փյունիկի»  դարպասն ու 1:0 հաշվով  հաղթանակ պարգևեց «Արարատին: Վերջինս նորանշանակ գլխավոր մարզիչ  Վարդան Բիչախչյանի   ղեկավարությամբ   ծանր ու բարդ պայքարից հետո  1 -ին  հաղթանակ տարավ: « Փյունիկ»  էլ ապացուցեց, որ   իտարբերություն անցած մրցշարջանի,  ընթացիկ առաջնությունում բոլոր մրցակիցներին  արժանի մրցակից  է լինելու  ու ոչ մեկին հենց այնպես միավոր չի նվիրելու:  

2020 Armenian Soccer